▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է.ԱԺ նախագահը` Փաշինյանին

«Ձեր դիտարկումները լրիվ անտեղի են, անհիմն է նաև Ազգային ժողովին գնահատական տալ որպես գործակալի դերակատարություն»,-արձագանքելով  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասաց ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծի մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե  սա իրականում օրենք է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: Եվ, այսօր ԱԺ-ն ոչ թե օրենսդիր, իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ, Հովիկ Աբրահամյանը նկատեց.

«Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն  է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին