▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոսֆորի նեղուցում մարդակեր շնաձուկ են նկատել

Ստամբուլցի ձկնորսները Բոսֆորի նեղուցում սպիտակ շնաձուկ են նկատել: Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է Բոսֆորում լողացող շնաձուկը, նեղուցի լողափերում հանգստացողների շրջանում խուճապ է առաջացրել: Ըստ աղբյուրի՝ շնաձկան՝ նեղուցում հայտնվելու պատճառ կարող է լինել օրեր առաջ Թուրքիայում նշված «Քուրբան» բայրամի ընթացքում մատաղ արված գառների արյան հոտը: Նշենք, որ Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է: Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչունների բազմաթիվ տեսակներ։ Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը: Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր անվանումով:


Աղբյուր`    Ermenihaber.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին