Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն այսօր պատասխանեց մի շարք պատգամավորների հարցերի: Իսկ հարցերը հիմնականում վերաբերում էին հեռուստաընկերությունների` 2015 թվականին թվային ռեժիմին անցնելու փաստին:
Աժ ՀԱԿ պատգամավոր Լ. Զուրաբյանի հարցը հետևյալն էր. «Ինչպե՞ս անենք, որ բացվի նոր հաճախականություն, եթե ՀՀ-ում 7 անալոգային հաճախականություն կա, որից 3-ը օգտագործվում են, մնացածը` ոչ»:
Գագիկ Բունիաթյանն էլ, պատասխանելով Լ.Զուրաբյանին` ասաց, որ նրան չի հասկանում.
«Ձեր նկատառումները տեխնիկական են, բարդ տեխնիկական, որի չեմ կարող պատասխանել»:
Մյուս պատգամավորների հարցերը վերաբերում էին լեզվին, գովազդին, հայհոյախառն արտահայտություններին, էրոտիկ ֆիլմերին: Հնչեցված հարցերին ի պատասխան Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ իրենք կարգավորող մարմին են, բովանդակային առումով վերահսկողական ֆունկցիա չունեն:
Անի Կարապետյան