▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա՝ «դրամահավաք Սերժ Սարգսյանի թոշակի համար»

«ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնությունը նոր միջոցառմամբ է հանդես գալիս` սկսելով «դրամահավաք» Սերժ Սարգսյանի կենսաթոշակի համար։

«Իսկ դու կատարե՞լ ես քո ներդրումը Սերժի թոշակի համար: Եթե ոչ, ապա բացառիկ հնարավորություն կա դա անելու: Քանի որ ապրիլի 9-ին Սերժը հեռանում է պաշտոնից, «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունը սկսում է դրամահավաք նրա թոշակի համար: Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր լուման կներդնի այս դրամահավաքին: Մենք ունենք նվիրաբերության սահմանափակում, յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: 20 դրամ նվիրաբերելու դեպքում Ձեր նվիրաբերության 50 տոկոսը կտրվի Ալեքսանդր Սարգսյանին: Դրամահավաք տեղի կունենա Երևան քաղաքի 3 կետում՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում և 3-րդ մասում»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ:

 

Տեսանյութն՝ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին