Զարմանալի են այն կարծիքները թե այս պայմաններում Նեմցովի սպանությունը այն էլ Կրեմլի պատերի մոտ ձեռնտու չէր Պուծինի ռեժիմին քանի որ լինելու էր հուժկու միջազգային արձագանք դրանից բխող բոլոր հետևանքներով:
Եթե նույն տրամաբանությունով շարժվենք Պուծինի ռեժիմին ձեռնտու չէր Ղրիմի «Անեքսիան», այնուհետև արևելյան Ուկրաինայում սանձազերծած պատերազմը:
Կարող ենք դիտարկել նաև պատմական օրինակներ:Նույն տրամաբանությամբ ԽՍՀՄ տարբեր ժամանակների ղեկավարություններին ձեռնտու չէր միլիոնավոր սեփական քաղաքացիների կամ այլախոհների ոչնչացումը:
Նույն տրամաբանությամբ Հիտլերին ձեռնտու չէր ամբողջ երկրով հրեաների հանդեպ իրականացվող տեռորը, կամ սեփական քաղաքական հակառակորդներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:
Նույն տրամաբանությամբ Պինոչետին ձեռնտու չէր հազարավոր ընդդիմադիրների սպանությունները:Նույն տրամաբանությամբ Միլոշևիչին ձեռնտու չէր ալբանացիների հանդեպ իրականացվող սպանդը և էթնիկ զտումները և այլն:
Հ.Գ.Շատ դեպքերում բռնապետական ռեժիմները խորապես թքած են ունենում միջազգային բողոքի ձայնի վրա, նամանավանդ որ դրանից ավել ոչինչ չի լինում:
Հ.Գ.Գ. Շատ հաճախ իրականության հետ կապը լրիվ կորցրած բռնապետական ռեժիմների գործողություններում տրամաբանության հետ առնչություն ունեցող որևէ բան հնարավոր չէ գտնել: