Բրյուսելում հուլիսի 11-ին կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։


