▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջեն ավելանում է, բայց քաղաքում ոչ մի առաջընթաց չենք նկատում. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում՝ հայտարարեց

«Ընդամենը 26 միլիոն պետությունից տրվող սուբվենցիաներն են ավելացել, այլ ոչ թե ձեռքբերում է դա, և ինչ-որ աճ ունենք տուրքերի բարձրացման հաշվին»։

Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծեց, որ այս տարի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 միլիոն է, ինչը համարում են աննախադեպ, բայց այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի

«9 մլրդ 112 մլն դիֆիցիտ է ունենալու բյուջեն, և ըստ էության դեռևս պարզ չէ՝ ինչ գումարներով է սա լրացվելու, որովհետև աշխատավարձային ֆոնդին որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։

«Բյուջեն ավելանում, ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց։ Երբ ասում են՝ բյուջեն ավելացնում են, մենք չենք կարող ասել՝ իրո՞ք ավելացնում են, թե՞ նախորդ տարված չարածն են կցում նորից»,- շարունակեց Անի Խաչատրյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին