Առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ցամաքային ճանապարհով ադրբեջանցիներ են եկել Հայաստան
Ադրբեջանի քաղհասարակության անդամները փետրվարի 13-14-ը կմասնակցեն «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացելիք երկկողմ կլոր սեղանին։
Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
📎Ադրբեջանի քաղհասարակության անդամները Հայաստան էին եկել նաև 2025թ–ի հոկտեմբերին` օդային ճանապարհով։
***
|
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի քաղաքացիները հայ-ադրբեջանական սահմանային անցակետով, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ ծառայության կողմից անձնագրային ստուգմամբ ու անձնագրում Հայաստանի կնիքը խփվելով մտել են Հայաստան։ |


