▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր վիճակում գտնվող վիրավոր ոստիկանի առողջական վիճակն այսօր էլ ավելի է վատացել․ ԱՆ

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած ոստիկանի  առողջական վիճակը այսօր էլ ավելի է վատթարացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին  լրագրողների հետ զրույցում հայտնել են առողջապահության նախարարության  լրատվական վարչությունից։  

Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:

Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  եւ գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։  Վնասվել են լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին