Բարով տեսանք։ 10-օրյա տարբեր հարձակումներից, շատ բարդ աշխատանքներից ու ֆեյսբուքի վարչակազմի հետ օրեր տևած բանակցություններից հետո վերջապես վերականգնվեց ֆեյսբուքյան իմ էջը։ Նոր թափով վերսկսելու եմ ֆեյսբուքյան իմ գործունեությունը։
Վիրտուալ «ահաբեկչությունը» չհասավ իր նպատակին։ «Չար ուժերը» մնացին կոտրած տաշտակի առաջ։ Այս օրինակը ցույց տվեց, թե որքան անպաշտպան ենք սոցիալական ցանցերում, և ոլորտը օրենսդրական կարգավորման կարիք ունի։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աշխատեցին էջը վերականգնելու ուղղությամբ։ Անունները հատուկ չեմ հրապարակում։