▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարաշահումներ զորամասում. գումարի դիմաց մայորը զինծառայողներին արձակուրդ է ուղարկել

 

 

 

 

 

 

 

ՀՀ ՊՆ N զորամասում բացահայտվել են  չարաշահումների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահը` կոչումով մայոր, կաշառքի դիմաց օժանդակել է ժամկետային զինծառայողներին՝ խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունները:

Մասնավորապես՝ մայորը 2017-2018թթ. ընթացքում գումարի դիմաց զինծառայողի հարազատի մահվան կամ հարսանիքի մասին վկայող մտացածին պատճառաբանություններով հեռախոսագրեր է հասցեագրել զորամասին, որոնք էլ հիմք են հանդիսացել զինծառայողներին կարճատև արձակուրդ տրամադրելուն՝ նրանց զինվորական ծառայության պարտականությունները խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին