▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը ցանկանում է վաճառել «Կենտրոն»-ը

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին և իրերը հավաքել։ Նրա հետ դիմում է գրել և հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու են ողջ աշխատանքը, սակայն աշխատակազմը դեռ չի ծանոթացել նոր ղեկավարության հետ։

Աշխատակիցներից մեկն ասաց, որ նորեկներն ամուսիններ են, բայց նրանց դեռ չեն հասցրել ճանաչել, անգամ անունները լավ չգիտեն։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանը նույնպես ցանկանում է վաճառել «Կենտրոնը»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին