|
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն արտադրական գործունեություն իրականացնելու համար Արարատ համայնքից վարձակալած հողերի համար 6 տարի վարձ չի վճարել, գրում է «Հետքը»:
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատերը գործարար Գագիկ Ծառուկյանն է, նա ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել 2006թ․-ին: Գ․ Ծառուկյանի՝ համայնքին ունեցած հողի վարձավճարի պարտքը մոտ 118 մլն դրամ է։ Համայնքային հողերը կրաքարի և տրավերտինի հանքերն են, որոնք «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին վարձակալության էին տրվել 2015թ․ հոկտեմբերին, Արարատ քաղաքային համայնքի ավագանու որոշումով։ Արարատ քաղաքային համայնքի ավագանին, հիմք ընդունելով 2014թ. փետրվարին ընկերությանը տրված լեռնահատկացման ակտը, համայնքի վարչական տարածքում գտնվող 53․8625 հա հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ էր սահմանել մինչև 14.07.2020թ.-ը։ Համայնքի վարչական տարածքում ընդգրկված 13․63617 հա, 9․76758 հա և 2․8781 հա մակերեսով հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ է սահմանել մինչև 20.07.2032թ.-ը։ Նշված հողատարածքների 1 հեկտարի տարեկան վարձավճարը ավագանու նույն որոշումով սահմանվել է 124 200 դրամ։ Արարատ միավորված համայնքի ավագանին 2022թ. դեկտեմբերի 8-ի որոշումով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին զիջել է հողի վարձավճարները չվճարելու դիմաց վարձակալության պայմանագրով հաշվարկված տույժերը։ «Արարատ համայնքի և «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրից ելնելով, որով ճանաչվել է վարձավճարների վճարման պարտավորության առկայությունը, սահմանվել է 2017թ․-ից մինչև 31.12.2022թ․ը կուտակված Արարատ համայնքում գտնվող 9․7857 հա, 13․6361 հա, 2․8781 հա, 20․05 հա, 6․4034 հա, 18․46 հա, 27․9453 հա, 5․3362 հա, 27․31 հա, 9․1874 հա, 17․2534 հա հողամասերի վարձավճարների վճարման մեկ տարվա ժամանակացույց»,- նշվում է ավագանու որոշման մեջ։ Նույն որոշումից տեղեկանում ենք նաև, որ համայնքապետարանը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ Արարատ համայնքում գտնվող 26․30021 հա մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարները կադաստրային արժեքի 1%-ի փոխարեն սահմանել 4%, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ տույժեր չկիրառելու մասին որոշմանը ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կարո Կարապետյանը։ Այս կուսակցությունը գլխավորում է Արարատ քաղաքային համայնքի նախկին ղեկավար, այժմ ավագանու անդամ Հայկ Հայկյանը, որը կողմ է քվերակել տույժերը զիջելուն։ Նրա ղեկավարման շրջանում է «Արարատցեմենտը» վարձակալել հողերը և երկու տարի անց սկսել է չվճարել վարձը։ Նույն կուսակցությունից Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավար Կարեն Ղազարյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից Վահե Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել։ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանին ուղղված գրությամբ փորձեցինք տեղեկանալ, թե որքա՞ն են կազմում 2017թ․-ից մինչև 31.12.2022թ․-ը հողի վարձավճարը չվճարելու հետևանքով առաջացած տույժերը և ինչո՞ւ է որոշվել զիջել այն։ Նշենք նաև, որ Արարատ համայնքի սեփական եկամուտների մեջ ամենամեծ գումարն ապահովում են հողի վարձավճարները։ 2023թ․ տարեկան բյուջեում համայնքային հողերի վարձավճարը հաշվարկվել է 323 մլն 270 հազար դրամ։ Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: |
Ծառուկյանի «Արարատցեմենտ»-ը համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



