▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի այս ելույթից հետո հասկացա` ինչու են նրան Դոդի Գագո ասում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ծառուկյանի այս ելույթից հետո հասկացա ինչու են նրան Դոդի Գագո ասում ու ամենևին կապ չունի Մեծ Պղնձե Ափսեի հետ…Նա էլի նման էր դասը վատ սովորած աշակերտի, որին հուշում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին գլխով էր անում, իսկ Գառնիկ Իսագուլյանը բութ մատը տնկում…Իսկ ինքը ոգևորված իրեն գցում էր «համապատասխան այգիները»` բախչեքը, կրկնում ու անընդհատ նայում հուշարարներին, որպեսզի չսխալվի…Ինձ թվում է հետո կհասկանա, երբ մի քիչ սառի ու բութ մատի փոխարեն այդ նույն մարդիկ միջնամատ ցույց կտան իրեն:

Ես չեմ հավատում նրան, անկեղծորեն…Չեմ հավատում, հատկապես այն խոսքերին, որ ինքը կորցնելու ոչինչ չունի…Այդ մենք չունենք, իսկ դու հսկայական, անսահման, շատ-շատ բան ունես կորցնելու…

Ուղղակի շուտ պետք է արվեր այս ամենը, շատ շուտ…Բայց ցավն այն է, որ նմանները դեռևս շատ են` հայտնի ու թաքնված: Աստիճանաբար շարունակել է պետք...
Հիմա հերթը նաև ԲՀԿ-ի  «իսկական հայի» տեսակինն է, որ կազմակերպված փախնեն հաջորդ դասից, որպեսզի ախպեր տղերքը արագ կողմնորոշվեն, միացնեն իրենց «շուստրիության կատապուլտը»:  

Այ իրենք հաստատ կորցնելու շատ բան ունեն…
Տղե’րք, արագ կողմնորոշվեք, հետո ուշ կլինի, հերթական անգամ կՀԱԿազդվեք, կօգտագործվեք…Թե չէ հիմա «քյառթու»  ՀՀՇ-ականները գործի կանցնեն, կփորձեն ՀԱԿազդել, պղտոր ջրում ձուկ որսալ: Կողմնորոշվեք, բայց արագ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին