Վերջին օրերին մամուլում մեզ հայտնի աղբյուրները շրջանառության մեջ են դրել տարատեսակ լուրեր այն մասին, որ իբրև թե ԲՀԿ տարածքային գրասենյակներից ետ է պահանջվել գույքը:
Իբրև ԲՀԿ նախկին կենտրոնական գրաենյակի ընդհանուր բաժնի ղեկավար պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ այդպիսի հանձնարարություն ԲՀԿ նախիկն ղեկավարության կողմից չի տրվել, այդ հարցում սեփական նախաձեռնություն է ցուցաբերել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանը, ով անձամբ է զանգահարել բոլոր տարածքային կազմակերպությունների ղեկավարներին և պահանջել ետ վերադարձնել գրասենյակային գույքը, խոստանալով, կարճ ժամանակահատվածում դրանք փոխարինել նորերով:
Մեկ անգամ ևս հավաստիացնում եմ, որ շրջանառվող լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ՝ պ-րն Ծառուկյանի կողմից նման հանձնարարական չի եղել և չէր էլ կարող լինել:
ԲՀԿ նախկին կենտրոնական գրասենյակի ընդհանուր բաժնի ղեկավար Նաիրա Չատինյան