Գագիկ Ծառուկյանի զինյալ թիկնազորի մասին լեգենդներ են շրջանառվում, նրանց մեջ մեծ թիվ են կազմում մարզիկներ, Ծառուկյանի բարեկամները ու մտերիմները:
Տարբեր բիզնես օբյեկտներում նրանց անվտանգության աշխատակիցներ գրանցելով` Ծառուկյանը փաստացի օրինականացրել էր իր մարդկանց ձեռքին եղած զինամթերքը:
Լրագրողների տեղեկությունների համաձայն դեռ շաբաթ օրվանից ՀՀ ոստիկանությունը սկսել էր զինաթափման գործընթաց:
Ի պատասխան լրագրողների հարցին` ոստիկանները ասացին, որ իրենք մշտապես ստուգումներ են անցկացնում, որոնց նպատակն է բացահայտել ժամանակի ընթացքում վարչությունում աշխատանքի ընդունված ոչ պրոֆեսիոնալ կադրերին և նրանց ազատել աշխատանքից: