▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է Ղրիմի հանրաքվեին՝  «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ:  
Նա նշել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակի շուրջ բազմիցս խոսվել է, եղել են Օբամա-Պուտին հեռախոսազրույցներ:

«Իսկ Քեթրին Լիչի նկարագրությունը հստակ էր. «Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին