▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գրեք՝ տղամարդիկ հիշեն՝ իրենց էլ տեր կա,թե չէ հա՝ կանանց, կանանց․․․Ուրախ քննարկում կառավարությունում

Այն միասեռական անձանց ամուսնության մասին չէ․․․Քննարկում կառավարության նիստում

Զավեշտալի է մեր դատաիրավական բարեփոխումները մեկնաբանել որպես ճնշում․ Ռուստամ Բադասյան

Հա, լավ, մի մուշտի ա տվել, ի՞նչ ա եղել․․․Նիկոլ Փաշինյանը հիշեց հայտնի պատմվածքը

Կառավարության որոշմամբ Դանիել Իոաննիսյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր

Զինծառայությունից խուսափածներին կոչ ենք անում մինչև դեկտեմբերի 31-ը գալ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. Գագիկ Սուրենյան

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» -ում բուժզննում է անցել. որոշում է կայացվել

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր

Ամանորի և Սուրբ Ծննդյան ուրախ ֆոտոշարքը՝ շուտով. Նաիրա Զոհրաբյան

Ե՞րբ կտեղափոխվի Հայաստան Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

Փոխկապակցված անձինք. Ո՞վ է ղեկավարելու Արթուր Վանեցյանի հիմնադրամը

Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության՝ գովազդ հեռարձակելու հնարավորությունը

Վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում․ «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ

Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին

Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Տղամարդը սպառնացել է հրապարակել ինտիմ լուսանկարներ եւ գումար է շորթել

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում

Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր. Էդուարդ Շարմազանով

Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

Մանրամասներ՝ Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից․ Աննա Հակոբյան

Իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի հարցի նկատմամբ. «Սասնա Ծռեր»

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում Ռուբեն Հայրապետյանի դեմ. վերջինս յուրացրել է. . .

Տուրիստական կազմակերպության 24-ամյա ներկայացուցիչը կալանավորվել է խարդախության համար. նա. . .

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Բացահայտվել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Այս անվանումներն այժմ բոլորի շուրթերին են...Տիգրան Ավինյան

Սա նախագիծ է, որով Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի. . .

Եկել են հեղափոխական ուժերը և փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները. Գևորգ Գորգիսյան

Գաղտնիք եմ բացում,հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականները մեզ ասացին՝ ոչինչ, քիչ մնաց, մեզ. . .

Իրենց ուզածը ընդդիմություն չունենա՞լն է. Գևորգ Պետրոսյան

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Վերջին երկու տարիներին քաղաքապետարանը ոչ մի կերպ չի ավելացրել ամանորյա ծախսերը. փոխքաղաքապետը. . .

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել․ Հրանուշ Խառատյան

Ներքին համոզմունք ունեմ, որ էժան ավիատոմսերի թեմայում ամեն ինչ չէ, որ հայտնի է. Զոհրապ Եգանյան

7 հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել. Միքայել Մելքումյան

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների համար վաղ կեսաթոշակի ինստիտուտի ներդրման նախագիծը

Մնջախա՞ղ ա, ի՞նչ ա, ձեն չհանենք, ձեռներոն նշաններ ցույց տա՞նք․ Գևորգ Պետրոսյան

Օր առաջ պետք է Երևանը մաքրել աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից. Հովհաննես Ազոյան

Ինչպես և ինչու միայն 19 տարեկանում Լիա Զախարյանն որոշեց հանդիպել հորը. դերասանուհին անկեղծանում է

Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել

Եթե մտքիդ կա, որ ուզում ես Հայաստան վերադառնալ՝ պետք է անես՝ մանավանդ հիմա․Վահե Բալուլյան

Նա ոչ թե Փաշաև է, այլ Մելիք-Փաշինյան. ադրբեջանցի լրագրողը կասկածում է, որ Մեհրիբան Ալիևան. . .

Հերթական աղբամանները այրեցին․ Կարծում եք պատահականությու՞ն է

Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հանրային խորհրդի անդամներին հայտնելով իր հրաժարականի մասին:

Նա կոչով դիմել է Հանրային խորհրդի անդամներին․ «Սիրելի’ գործընկերներ, Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:

Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում: Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:

Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն: Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Սիրելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ: Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին»,- գրել է Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին