▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Այս իրավիճակն ինձ հիշեցնում են մեծերի պատմած «սուխոյ զակոն»-ի շրջանը

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայում դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում․Փաշինյան

Ինչպե՞ս էր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնում Կենտրոն վարչական տարածքում

Ստուգայցեր մի շարք վարչական շրջաններում, շուկաներում ու երկաթգծի Երևան կայարանում

10 տարի առաջ Արմավիրի նախկին քաղաքապետը 75 տարով տարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին

Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը

Ինչպե՞ս պատրաստել դիմակ տնային պայմաններում

Ինչպե՞ս են հուղարկավորությունը, հարսանիքը, ծնունդն ու կնունքն անդրադառնում վարակի տարածման վրա

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորության մասին

Արփին՝ կենդանաբանական այգում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դուք շատ բան եք կորցնում ամեն օր, որ Հայաստանում չեք ապրում. Քրիստիան Գելեջի

Իմ ծննդյան օրը ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյան

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Մանրամասներ՝ մահացած 7 պացիենտների մասին

Մահացել է ևս 7 անձ. Վարակվածների թիվն աճել է 251-ով` հասնելով 8927-ի

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ հսկիչ-անցագրային կետերում

Հայեր vs Կոռոնավիռուս… մաս 2. Նարեկ Հախնազարյան

Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

Առաջիկայում շփվեք Տելեգրամով եւ Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել

Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Ինչպե՞ս կարող եմ ձեզ խնդրել, որ ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ. Նունե Սարգսյան

Մեր ընտանիքի երազանքն է` վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ

Ոստիկանության այսօրվա 2-րդ տեսանյութը, որ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին

Ավտոբուսի վարորդին 100․000 դրամ տուգանեցին, բայց կանգնած ուղևոր չկար․ քաղաքացին ահազանգում է

Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանները բացահայտել են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները

Արսեն Թորոսյանի երեխաների խորհուրդը՝ բոլոր երեխաներին և մեծերին

Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի, չեն թեստավորում․. . .

Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան

Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. . .

Նոր դուրս եկա ընկերոջս հոր հոգեհանգստի արարողության վայրից, դագաղը փակ էր ․․․

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Հայաստանում վիճակը գնալով վատանում է, կարող ենք հասնել Իտալիային. Նիկոլ Փաշինյան

Գնում ենք կենդանաբանական այգի. Աննա Հակոբյան

ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Ալեն Սիմոնյան...

Գնթունիքի և մարզերի հանրային սննդի մի շարք այլ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է

Էս ի՞նչ կպցնել եք կպցրել, Սիթի ամեն մտնողը ձեռնոց պիտի առնի, հո՞ աննորմալ չեք. Արշակ Զաքարյան

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի կարծիքի միջոցով. Արամ Վարդևանյան

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման հետ կապված քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընկերության նախկին տնօրենը

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին:

Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթ) պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ:

/filemanager/uploads/2019/11/week-2/chopanuxi.jpg

Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա. Պ-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինն առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563 դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50% մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես, թաքցնելով հասույթի իրական չափերը, «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ա. Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին