▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծը երեխային դաստիարակելու լավագույն մեթոդը չէ, բայց երբեմն անհրաժեշտ է

Չէի ուզի առավոտ շուտ սենց բայղուշ թեմայի անդրադառնայի, բայց դեպքերը ստիպում են ևս մի անգամ մտածել այս մասին: Ծեծը դիտարկել որպես դաստիարակման միջոց շատերն այսօր կհամարեն հակամանկավարժական երևույթ և բռնության դրսևորում:

Ինքս էլ համակարծիք եմ դրան, ծեծը լավագույն մեթոդը չէ երեխային դաստիարակելու համար: ԲԱՅՑ... այ հենց այս բայցն էլ ինձ երբեմն ստիպում է մտածել, որ երբեմն անհրաժեշտ է «թեթև» ծեծ տալ նամանավանդ դժվար դաստիարակվող երեխային: Դեռևս այն ժամանակ, երբ ես աշակերտ էի, ուսուցիչն իրեն թույլ էր տալիս քաշել չարաճճի ինչ-որ մեկի ականջը, վատագույն դեպքում` ապտակել:

Եթե հիմա հետ եմ նայում, միգուցե դա էլ ուներ իր արդյունավետությունը: Իհարկե, պետք է հաշվի առնվեն տվյալ երեխայի անհատականությունը, իրավիճակը, որում կամա-ակամա հայտնվել է նա կամ մյուսներին ստիպել, որ հայտնվեն այդ իրավիճակում: Եթե նայենք մանկավարժի աչքերով, և չմոռանանք, որ մանկավարժն ինքն էլ վերերկրային և գերբնական էակ չէ, այլ հասարակ մահկանացու, ով ոչ միայն կրթում, այլ նաև դաստիարակում է սերունդներ, նա ևս ունի մարդկային որակներ և հասարակ հատկանիշներ, ինչպիսիք են` համբերությունը, տվյալ պահին վախի զգացողությունը, որ երեխան վնասվել է կամ վնասել է, կարելի է հասկանալ, որ երբեմն ուսուցչի մեկ ապտակը կարող է գերազանցել տվյալ երեխայի ծնողի տված ողջ դաստիարակությանը:

Սակայն չափն անցնել, ծեծը դարձնել որպես ամենօրյա դաստիարակման միջոց, բնականաբար, կորակվի որպես բռնություն: Ծնողներ կան, ովքեր երկու ձեռքով համաձայն են, որ երեխան մանկավարժի կողմից ծեծվի, որովհետև իրենց հավաստմամբ իրենց ուժերն այլևս չեն ներում երեխային դաստիարակելու և ինչ-որ բան հասկացնելու համար: Որոշ ծնողներ էլ պատրաստ են մանկավարժի աչքերը հանել` պահանջելով, որ անգամ իրավունք չունի երեխայի ականջը քաշելու: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ծեծի դիտարկումը որպես դաստիարակման միջոց կարող է ընդունելի լինել միայն հատուկ և «Փոխհամաձայնեցված» իրավիճակներում: Արժե ավելի խորը հոգեբանություն ուսումնասիրել ...

Երանուհի Ֆահրադյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին