▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը. սպառնացել են նաեւ փաստաբանին

armtimes.com-ը գրում է. Այսօր ցերեկը Բաղրամյան 75 հասցեում գտնվող Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ 32-ամյա Խաչատուր Սարգսյանը:

Այս մասին մեր զրույցում պատմեց Սարգսյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը «Բաղրամյան 75 հասցեում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել բժիշկը: Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ, մայրը եթե չեմ սխալվում աշխատում է որպես տեղակալ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ բժիշկին ծեծեի առաջ զրպարտել են վիրավորել, ինչից հետո նա զանգահարել է ոստիկանություն եւ մինչչ ոստիկանների գալը, Սարգսյանին բռունցքներով ծեծի են ենթարկել: Հիմնականում վնասվածքները ստացել է գլխի եւ ձեռքերի շրջանում:

«Այժմ մենք ոստիկանության Արաբկիրի բաժնում մենք հաղորդում եւ բացատրություն ենք ներկայացրել, պետք է դատաբժշկի մոտ գնանք վնասվածքների աստիճանը ճշտելու համար»,- ասաց Սարգսյանը:  

Նա ասաց, որ ծեծի ենթարկված բժիշկը 7 ամիս աշխատել է Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում: Մինչ այդ աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության բուժ.ծառայությունում՝ կոչումով լեյտենանտ է, աշխատել է նաեւ Քրեակատարողական վարչությունում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին