Հուլիսի 3-ի գիշերը Մոսկվա-Ռիգա մայրուղու 224-րդ կմ-ի վրա հայերի և ռուսների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սրճարաններից մեկում. Комсомольская Правда-ի տեղեկություններով ծեծկռտուքին մասնակցել է 8 մարդ:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ կոնֆլիկտի հիմքում տարաձայնություններն են` ВАЗ-2115 մեքենայի առքուվաճառքի հետ կապված:
Կոնֆլիկտն ավարտվել է դանակահարությամբ:
Комсомольская Правда-ի տվյալներով` մեքենան վաճառել են հայերը, իսկ թե կոնկրետ ինչը դուր չի եկել ռուսներին, և թե ով է սկսել կռիվը, հայտնի չէ: Վիրավորների մեջ կա մեկ ռուս, մեկ հայ, իսկ մանրամասները պարզվում են:
Աղբյուր` lurer.com