Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
ՌԴ Չեչնիայի Հանրապետությունան Գրոզնի քաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը՝ տեղի բնակիչներին հղումով, հաղորդում է Gazeta.ru–ն։
Ականատեսները պատմել են, որ պայթյունների ձայներ են լսել մոտավորապես ժամը 7:45-ին (Երևանի ժամանակով 8։45–ին): Մինչ այս քաղաքում լսվել են անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) բնորոշ ձայներ։
«Նախնական տեղեկություններով՝ խոսքը գնում է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին»,- ասվում է նյութում։
Սակայն լրագրողներն ընդգծել են, որ Գրոզնիում տիրող իրավիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել։