Ռուսաստանում կան գործիչներ, որոնց միջոցով Կրեմլը սովորաբար հասարակությանը վարժեցնում է այն տեսակետների հետ, որոնք հետո, որոշակի շտկումներով, դառնում են պաշտոնական: Դրանցից մեկը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն է, ով արդեն գիտի, թե ովքեր են սպանել Բորիս Նեմցովին: Համենայն դեպս, Instagram-ի իր էջում նա մատնանշել է կազմակերպիչներին՝ Արևմուտքի հատուկ ծառայություններ, որոնք իբրև թե սպանությունը կատարել են ուկրաինացիների ձեռքով: Կասկած չունեմ, որ այս վարկածն առաջիկա օրերին դառնալու է դոմինանտը: Եթե հասարակությունը «մարսի» այն, ապա դա կդառնա քննության հիմնական վարկած, եթե՝ ոչ, ապա միշտ էլ կարելի է ասել, որ Կադիրովն արտահայտել է մասնավոր տեսակետ:
Սուրեն Սուրենյանց
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն արդեն գիտի, թե ովքեր են սպանել Բորիս Նեմցովին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet