Գիտակցելով հանդերձ, թե ինչ «ինդուլգենցիա» ունի Սյունիքի մարզպետը, չեմ հասկանում Սերժ Սարգսյանի վարքագիծը: Ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության կողմից Տիգրան Խաչատրյանի և նրա ընկերների փախուստին օժանդակելը, բնականաբար, առանց վերին թույլտվության տեղի ունենալ չէր կարող, իսկ նման թույլտվություն կարող է տալ միայն մեկ անձ՝ Սերժը: Սակայն չեմ կարծում, թե իրեն ձեռնտու է երկրի քաղաքացիների աչքում «լիսկայատեսակ բոբոյի» հովանավորի կերպարը, չեմ կարծում հերթական համապետական ընտրությունների ժամանակ Լիսկայի անփոխարինելի լինելը՝ որպես մարզի կալվածատերի... Չեմ կարծում, թե այդ ամենը չի գիտակցում ինքը՝ Սերժ Սարգսյանը: Այդքանով հանդերձ՝ չեմ հասկանում Լիսկային ամեն ինչ ներելու նրա վարքագիծը, չէ որ այն տանում է դեպի փակուղի, և դա չտեսնել ու չգիտակցել հնարավոր չէ: Ուրեմն ո՞րն է այդ երևույթի պատճառը...
Չեմ հասկանում Լիսկային ամեն ինչ ներելու Սերժ Սարգսյանի վարքագիծը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet