ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները, որոնք են.
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին`30.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2 բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հանձնաժողովը որոշեց նաեւ սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 5.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 8.52 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. 3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 13.03 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
«Լավ է, որ չեն թանկացրել, կարող էին չէ՞»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ, հակառակը, հույս ունի, որ սակագինն ավելի կնվազի.
«Չեմ կարծում, որ դա վերջին հնարավորությունն է: Պետք չէ մոռանալ, որ ՀԷՑ-ի սեփականատերերը մեծ ներդրումներ են սկսել անել համակարգում, փորձում են վերացնել կորուստները և, միգուցե, կրկին վերանայեն սակագինը»,-նկատեց Սուքիաս Ավետիսյանը: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից: Հիշեցնենք, որ նախորդ տարի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 7 դրամով (6.9 դրամ) բարձրացավ՝ դառնալով մոտ 49 դրամ (48.78 դրամ):
Անի Կարապետյան