▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջանձնային հարաբերությունների ցածր մակարդակի. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել:

«Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն և Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի», - այսօր հայտարարել էր Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դեպքին։

Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Էդուարդ Շարմազանովը փորձել է 5000 դրամ փոխանցել «Իմ քայլը» շարժմանը, սակայն կիսատ է թողել գործարքը։

Թե ինչու է «Ելք» խմբակցության ղեկավարը թիրախավորել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, վերջինս չի կարող ասել։

«Թե ինչու է իմ համեստ անձը կարևորվել Նիկոլ Փաշինյանի կողմից, չեմ կարող ասել, բայց ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջանձնային հարաբերությունների ցածր մակարդակի», -կայքի  հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ իր գնահատականները բացառապես քաղաքական են։

«Իմ բոլոր գործընկերներից ակնկալում եմ քաղաքական պատասխան, եթե ունեն քաղաքական պատասխան, թող տան, եթե չէ, ավելի լավ է լռեն», - ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում`Aysor.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին