ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը:
Նա ՀՀԿ-ականների ուղեկցությամբ մտավ սգո սրահ: Սերժ Սարգսյանը չցանկացավ խոսել. «Չե՞ք տեսնում, որ պատեհ առիթ չէ»,- ասաց նա՝ դիմելով իրեն հարցեր տվող լրագրողներին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Դիտեք նաև՝