▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ձեր ծոծորակը ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին՝ որպես մեղադրյալ, Հայաստանում․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ 

Հարգելի՛ ժողովուրդ,

Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ և արվում են հայտարարություններ Վարդան Ղուկասյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են աղավաղել իրականությունը՝ ներկայացնելով իրավիճակը այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։

Արդարության համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի բան.

Նախ, մեզ մեղադրում են, թե մենք հայտարարել ենք, որ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվել։ Սակայն նման բան երբեք չենք ասել։ Մեր կողմից հնչած խոսքերը միտումնավոր կերպով խեղաթյուրվում են, որպեսզի շահարկումների տեղիք տան։ Իրականությունը հետևյալն է՝ Վարդան Ղուկասյանի գործով իրավական գործընթացները շարունակվում են, և այս պահին ոչ ոք չի կարող պնդել, թե նա գտնվում է ազատության մեջ։

Երկրորդ, նշվում է, թե Վարդան Ղուկասյանը Հայաստան կվերադառնա որպես մեղադրյալ։ Սա ևս բացարձակ սուտ է։ Հստակ ասում ենք՝ ձեր ծոծորակը ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին՝ որպես մեղադրյալ, Հայաստանում։ Իրականությունը բոլորովին այլ է. Վարդան Ղուկասյանը կվերադառնա ոչ թե մեղադրյալի, այլ ղեկավարի կարգավիճակով։ Ուղղակի մի փոքր համբերեք։

Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ լրատվականներ, որոնք մշտապես աչքի են ընկել հակաքարոզչությամբ, կրկին ակտիվացել են։ Նրանց թվում են որոնք, առանց հստակ փաստերի, շարունակում են նեգատիվ տարածել և փորձել ազդել հանրային ընկալման վրա։ Բայց մի բան պետք է հասկանալ՝ իրականությունն անհնար է փոխել քարոզչությամբ։ Որքան էլ դուք փորձեք թաքցնել ճշմարտությունը, այն միևնույն է՝ դուրս է գալու լույս աշխարհ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին