ԱԺ-ում կայացած ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից հետո՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոչ միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններին, այլ նաև ԲՀԿ-ին ու Ելքին...
«Շնորհակալ եմ նաեւ Ելք խմբակցությանը` ակտիվ պարլամենտարիզմի ու ավելորդ բարդույթներից զերծ լինելու համար։ Անկախ մեր ունեցած տարաձայնություններից` մենք լավ բարեկամներ կդառնանք։ Թույլ տվեք խորհուրդ տալ ձեզ` ձերբազատվեք ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից։ Միայն Արտակ Զեյնալյանի հարցադրումներն էին կոնկրետ պատասխաններ ակնկալում։ Ձեր մեծ մասի ելույթները հարցադրումներ չէին պարունակում. ինձ էիք մեղադրում մի աշխարհ ստեղծելու ու այդ աշխարհում հրճվելու մեջ, սակայն այդ բարդույթը արդեն ձեզ մոտ է` դուք եք խոսում ժողովրդի անունից, սակայն պրծավ, վերջ, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդի անունից կարող է խոսել միայն իշխանությունը։ Գիտակցեք, որ սա ԱԺ է, որտեղ օրենքներ են ընդունվում, այլ ոչ թե վճիռներ են կայացվում։ Ձեր մեծագույն վաստակը կլինի այն, որ ձեր գործընկերոջը փորձեք փողոցից հետ բերեք։ Մենք արյան ծարավ երբեք չենք ունեցել, անգամ թշնամու նկատմամբ։ Պետական հիմնարկների գրավումը խաղաղ ցույցեր եք համարո՞ւմ։ Չի կարող ժողովուրդը լինի օրինազանց, հակառակ դեպքում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին փողոցում։ Սա մեղադրանք ու դատավճիռ չէ, այլ ընդամենը խորհուրդ։ Իսկ Կառավարության ձեւավորումը երկար չի տեւի»,-նշեց Սերժ Սարգսյանը։