Ժամեր առաջ սեփական բնակարանից Քրեական Հետախուզության բաժին է բերման ենթարկվել և ձերբակալվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը:
Մեզ հետ ունեցած կարճատև զրույցում Արսենն ասաց, որ իրեն ձերբակալել են Ռուսաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել են, թե իբր ինքն այնտեղ հանցագործություն է կատարել ու վերադարձել Հայաստան:Արսենը հասցրեց նշել նաև, որ իրեն ասել են՝ կպահեն երեք ժամ, այնուհետև ԿՊԶ կտանեն:
Ակտիվիստը չի ընդունում որևէ հանցագործության հետ իր առնչությունը, համարում է, որ կարող է այս դեպքը իր դեմ օգտագործվել՝ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար: Արսեն Օհանյանը մեզ հայտեց, որ ունի փաստաբանի կարիք:
Ավելացնենք, որ մենք զանգահարեցինք ՄԻՊ գրասենյակ՝ խնդրելով այցելել ակտիվիստին և իրավական աջակցություն ցուցաբերել: Մեր հաղորդումը գրանցվեց, խոստացան աջակցել:
forrights.am-ը գրում է, որ ժամեր առաջ սեփական բնակարանից Քրեական Հետախուզության բաժին է բերման ենթարկվել և ձերբակալվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը:
Կայքի հետ ունեցած կարճատև զրույցում Արսենն ասաց, որ իրեն ձերբակալել են Ռուսաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել են, թե իբր ինքն այնտեղ հանցագործություն է կատարել ու վերադարձել Հայաստան: Արսենը հասցրեց նշել նաև, որ իրեն ասել են՝ կպահեն երեք ժամ, այնուհետև ԿՊԶ կտանեն:
Ակտիվիստը չի ընդունում որևէ հանցագործության հետ իր առնչությունը, համարում է, որ կարող է այս դեպքը իր դեմ օգտագործվել՝ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար: Արսեն Օհանյանը մեզ հայտեց, որ ունի փաստաբանի կարիք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: