▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանը տարավ ամենախոշոր հաղթանակը

-Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանը տարավ այս պահին ամենախոշոր քաղաքական և քարոզչական հաղթանակը:
Սակայն դեռ շատ անելիքներ ունենք միասին թե այս տարի, թե գալ տալիները Համահայկական հռչակագիրը հնարավորինս ամբողջությամբ կյանքի կոչելու համար,-ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը`չպարզաբանելով , սակայն, թե ինչ հաղթանակի մասին է խոսքը:

Նշենք, որ այսօր համացանցում տեղեկություն է շրջանառվում, թե Թուրքիան չեղարկել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին։

Սակայն այս մասին գրել է միայն թուրքական Զաման թերթը, որ հայտնի է Ռեջեփ Էրդողանի դեմ ունեցած հակաքարոզչությամբ: 

Ավելացնենք, որ այս պահի դրությամբ Zaman-ի հրապարակման առիթով պաշտոնական ոչ մի արձագանք չկա ոչ Թուրքիայի Արտգործնախարարությունից, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին