▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ այս վերջին դեպքը լինի իրոք կամ վերջին կաթիլը կամ կայծը վառոդի տակառի մոտ

Իրոք հիմա շատ լուրջ և վտանգավոր պահ է ինչպես մեր պետության այնպես էլ ժողովրդի համար:

Ռուսաստանում ՀՀ քաղաքացու հանդեպ նվաստացնող վերաբերմունքը, որ ուղղակի հատում է ամեն տեսակ իրավական, մարդկային, բարոյական կարելիության սահմանները հակառուսական լուրջ տրամադրվածություն է առաջացրել Հայաստանում և չի բացառվում, որ այս վերջին դեպքը լինի իրոք կամ վերջին կաթիլը կամ կայծը վառոդի տակառի մոտ:

Մյուս կողմից արդեն այսօր Շվեյցարական Համադաշնությունը հայտարարում է, որ ավելի քան երեսուն միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին. ոչ շատ ժամանակ առաջ մեկնարկած Ամուլասարի բիզնես նախագիծն էլ հաշվի առնելիս պիտի երեխա լինել, որ չհասկանալ, թե Արևմտյան կապիտալն հիմա կարող է լավագույն խայծը լինել մեր երկրի քաղաքական ռազմավարական վեկտորի փոփոխության համար:

Մի կողմից ճիշտ է ռուսներին մի քիչ խիստ վերաբերմունքի արժանացնելը և ցույց տալը, թե դիմացինը ոչնչով պակաս չէ իրենից, սակայն մյուս կողմից էլ ունենք մի մեծ կույտ չլուծված հարցեր ինչպես տնեսական սոցիալական այնպես էլ քաղաքական ու ռազմավարական:

Ու այս պայմաններում պետք է լինել առավելագույնս զգույշ ու ճկուն ճակատագրական սխալներ թույլ չտալու համար, պետք է հաշվի առնել ամեն մանրուք ու ապահովագրվել ցանկացած անկանխատեսելի իրավիճակի դեմ. ամեն դեպքում ռուսական կողմը այնքան էլ հեշտ դիրքեր զիջող չի և նաև եթե հարկը լինի, գուցե և դիմի կոշտ մեթոդների, իսկ իրեն մեր տարածքը պետք է հաստատ դեռ Պյոտր Մեծի օրերից սկսած:


Արմ Հակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին