▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չիզի» սրճարանի տնօրենը Mercedes-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. վիրավորների մեջ ժամկետային զինծառայող կա

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Շամշյան.com-ն է գրում ու նշում, որ  Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 QT 100 համարանիշի ավտոմեքենաները։ Mercedes-ն էլ բախվել է Կիևյան կամրջի նոտ տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 19-ամյա Էդգար Նազարեթյանը, 27-ամյա Նորիկ Մեյրոյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Մելտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Նազարեթյանը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն աշխատում է «Չիզի» սրճարանի տնօրեն, վիրավորներից Ա. Մելտոնյանն աշխատում է «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի փոխտնօրեն, իսկ Է. Նազարեթյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ինչ-որ ավտոմեքենա նշված վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին