Ըստ Սահմանադրության Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնց ընտրությունների միջոցով ժողովուրդը պատվիրակում է իշխանությունը: Սակայն Կուսակցությունների մասին օրենքում գոյություն չունի որևէ կետ, ըստ որի կուսակցությունները իրենք քայլերի համար որևէ պատասխանատվություն կրեն, չկա որևէ հաշվետվողականության պահանջ հասարակության առաջ: Ըստ Սահմանադրության Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն կուսակցությունների մասին օրենքում չկա որևէ պահանջ հենց Կուսակցությունների ժողովրդավարական կառույց լինելու մասին` խոսքը կառուցվածքի, ցուցակների կազմման, ընտրությունների թափանցիկության և այլնի մասին է: Մյուս կողմից չկա որևէ պահանջ, որ կուսակցությունների ներկայացուցիչները և կուսակցությունները հակասահմանադրական կամ հակաժողովրդավարական հայտարարությունների համար պատժվեն, կամ թեկուզ սուտ խոսելու /հանրությանը ապակողմնորոշելու/ համար, որի համար շատ երկրներում քրեական պատիժ է նախատեսված: Փաստորեն, մենք երկիրը հանձնւոմ ենք ինչ-որ կառույցների, որոնք որևէ պարտավորություն մեր առջև չունեն:
.
Ցանկացած անօրեն անձ կարող է ինչ-որ մեխանիզմների միջոցով վերահսկել որևէ մի կուսակցություն և նրա միջոցով տիրանալ ողջ երկրին:Հետո այդ իշխանության միջոցով ձևավորել իր կողմից ընդդիմություն և շրջանը փակել: Կուսակցությունների մեջ է ողջ պրոբլեմը:
Չկա Սերժ Սարգսյանի պրոբլեմ, կա կուսակցությունների պրոբլեմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet