Ճիշտն այն կլինի, որ հոգեհացի այս սեղանին խոսք ասելիս այստեղ գտնվողներից և ոչ մեկը չներկայացնի Լևոնին: Քանի որ ով էլ ներկայացնի, ինչքան էլ ջանա նրա էությունը լրիվությամբ ներկայացնել, ինչպիսի շնորք ունենա, ինչպիսի բառեր էլ օգտագործի, միևնույնն է, չուզենալով հանդերձ, ակամա նսեմացնելու է Լևոնին, քանի որ նա որպես գրող+մտավորական+ազատամարտիկ+քաղաքացի միայնակ ավելին էր, քան այստեղ գտնվող բոլորս միասին:
Մարդը չի կարող ներկայացնել իրենից բարձրին` առանց նսեմացնելու նրան: