▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած Ձեր պատկառելի տարիքին՝ շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողությունն ու տեսողությունը.Զուրաբյանը՝ Սահակյանին

ԱԺ արտահերթ նիստն այսօր բավականին լարված սկսվեց: Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրում, իսկ խնդրանքը անտեսվում էր: Քվեարկում էին ու քվեարկում:

Խոսք խնդրեցին վարման կարգի վերաբերյալ: Դա էլ չընդունվեց:

«Սպասեք հարցը կարդամ, նոր»,-ասաց ԱԺ նախագահն ու փորձեց կազմակերպել նախորդ նիստում ընդհատված հարցերի քվեարկությունը, այն է՝ «Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծիերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ապա նշեց, որ առաջարկների հիման վրա փոփոխություններ են կատարվել և ձայնը տվեց զեկուցողին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: 

Արտեմ Ասատրյանն ասաց, որ որոշ փոփոխություններ են կատարվել, հստակեցվել է պարտադիր ֆոնդ հասկացողությունը, պարտադիր կուտակային բառը փոխվել է կուտակային բառով:

Ապա վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

«Ընդդիմության առաջնորդ Լևոն Զուրաբյան»,-նրան այսպես ներկայացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: 

«Չնայած Ձեր պատկառելի տարիքին՝ շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողության և տեսողության ունակությունը: Եվ, երբ որ ես 20 րոպե ընդմիջում էի խնդրում, չպետք է խախտեիք կանոնակարգը»,-խոսքն ուղղելով Գալուստ Սահակյանին՝ ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով.«Ընդմիջում եմ պահանջում, որ քննարկենք՝ ինչու եք փորձում խախտել ԱԺ կանոնակարգը»:

«Առնվազն Դուք փորձում եք ձախողել, խոտանել ԱԺ-ի աշխատանքը, ես ապահովում եմ բնականոն աշխատանքը: 20 րոպե ընդմիջում»,-ասաց ԱԺ նախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին