▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողների առողջությունը որպես հանգստության և բարեկեցության գրավական

Այսօր մենք ավելի ու ավելի հաճախ ենք հայտնվում այնպիսի իրավիճակում, երբ ստիպված ենք այս կամ այն պատճառներով բացակայել երկրից: Մեր բացակայությունը կարող է տևել ինչպես մեկ ամիս, այնպես էլ տարիներ: Եվ միշտ չէ, որ մենք հնարավորություն ունենք մեր հետ տանել մեր ծնողներին` արդեն տարեց, հաճախ նաև` անօգնական ու խնամքի կարիք ունեցող: Այս ամենը մեր մեջ յուրօրինակ մեղավորության կոմպլեքս է առաջացնում, ինչն իր հերթին հանգեցնում է ընտանիքում լարվածության աճին, տարատեսակ կենցաղային ու բարոյական խնդիրների ի հայտ գալուն:

Ուսումնասիրելով այս խնդիրն ինչպես հոգեբանական, այնպես էլ տնտեսական կողմերից, “Վարդանանց” նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները մշակել են “Օգնիր ծնողներիդ” փաթեթը:

Փաթեթն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ուղված են ապահովելու պատվիրատուի մաքսիմալ հանգստությունը իր ծնողների առողջության համար: Փաթեթով նախատեսված է բժշկի ամենամսյա այցլություն պացիենտի տուն, ինչպես նաև հաշվի են առնված այն դեպքերը, երբ գանգատների առկայության ժամանակ անհրաժեշտ է այցելել պացիենտին նախատեսված գրաֆիկից դուրս: Տարվա ընթացքում երկու անգամ պատվիրատուն ստանում է հաշվետվություն իր ծնողների առողջության մասին` լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների հետ մեկտեղ: Անսպասելի իրավիճակների դեպքում պատվիրատուն տեղեկացվում է անմիջապես: Նշենք նաև, որ պացիենտն ապահովվում է տրանսպորտային միջոցով բժշկական կենտրոն և կենտրոնից տուն տեղափախվելու համար, անհրաժեշտության դեպքում ` բժշկի ուղեկցությամբ: 

Հավելենք, որ փաթեթը ներառում է անհատական բժիշկ-թերապևտի ծառայություններ, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն, գործիքային ախտորոշում, տնային օգնություն, ինչպես նաև դեղորայքի մատակարարում:

Այսպիսով, եթե Դուք ուզում եք հանգիստ լինել Ձեր ծնողների համար և դրանով իսկ ջերմ ու առողջ մթնոլորտ ապահովել Ձեր ընտանիքում, ապա մի հապաղեք դիմել “Վարդանանց” նորարարական բժշկության կենտրոն ք. Երևան, Վարդանանցի 18 հասցեով ժամը 08:45 մինչև 19:00: Կարող եք զանգահարել նաև մեր զանգերի կենտրոն +37410 59 21 00 հեռախոսահամարով կամ այցելել մեր պաշտոնական կայք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին