▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Coca-Cola-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ այն վնասակար է երեխաներին

The Coca-Cola Company-ի եւ եւս 9 անուշեղեն եւ ըմպելիքներ արտադրող ընկերությունների դեմ առաջին դատական հայցն է ներկայացվել։ Հայցի առարկան այն է, որ այդ ընկերությունների արտադրանքները կարող են երեխաների մոտ առաջացնել խրոնիկ հիվանդություններ։ Հայցվորը ԱՄՆ-ից է։ Այս մասին հայտնում է Morgan & Morgan իրավաբանական ընկերությունը։ Հայցում նշվում է, որ այդ ընկերություններն իրենց ապրանքն արտադրելու ժամանակ կիրառում են մթերքների խորքային վերամշակումը, ինչն էլ երեխաների մոտ կարող է նրանց արտադրանքների հանդեպ առաջացնել կախվածություն եւ բերել խրոնիկ հիվանդությունների։ Հայցվորի շահերը ներկայացնող իրավաբանները նշում են, որ ընկերությունները, որոնց դեմ ներկայացված է դատական հայցը, սեփական եկամուտներն ավելի բարձր են դասում, քան մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, ովքեր գնում են նրանց պրոդուկցիան։

Միաժամանակ նշվում է, որ ընկերությունների ղեկավարներն ամենայն հավանականությամբ տեղյակ են եղել, որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են իրենց ձեռնարկություններում արտադրական պրոցեսի ժամանակ, վնասակար են։ Հայցվորը նշել է, որ այդ պրոդուկցիայի օգտագործման պատճառով լյարդի ճարպակալում եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետ է ձեռք բերել։ Morgan & Morgan ընկերության իրավաբանները հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ ամերիկացի երեխաների մոտ օրվա սննդակարգի 67 տոկոսը կազմում են խոր վերամշակման ենթարկված մթերքները։ 12 տոկոսը ամերիկացի երեխաների՝ այդ ապրանքների հանդեպ ունեն կախվածություն։

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին