▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չպետք է նույնիսկ մտածել «հող հանձնելու» հավանականության մասին

Մինչ ոմանք տուրք են տալիս «հողեր հանձնելու» անիմաստ զրույցներին, իսկ ոմանք էլ՝ տրվում են անհիմն անորոշությունների/տագնապների, Արցախի Հանրապետության նախագահը այդ նույն հողերի վրա (Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում) երեկ մասնակցեց բնակարանամուտի և հարսանյաց արարողությունների:
18 նոր բնակարանները և 3 նոր ընտանիքները մեկ գյուղում հուշում են, որ մեր հայրենիքի ազատագրված հատվածում հերթական անգամ կյանքի երկարաժամկետ ընթացք է պլանավորվում, և, հետևաբար, չպետք է նույնիսկ մտածել «հող հանձնելու» հավանականության մասին, այլ պարզապես ամեն Աստծո օր ամրացնել առաջնագիծը և զարգացնել թիկունքը:

 

Արտակ Բեգլարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին