«Իսկ մենք Անկախության օրն այսպես ենք տոնում... ՀՀԿ պատվիրակությունը Բերլինում Հայաստանի Անկախության օրն այցելեց այն վայրը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը վրեժխնդիր եղավ: Հենց այս վայրում, որտեղ թափվել էր Թալյաթ փաշայի արյունը, այսօր ծածանվեց մեր եռագույնը»:
...Սրանից հետո էր, որ համացանցում քննարկումներ սկսեցին, թե ԱԺ պատգամավորը տառասխալներով է գրառումներ կատարում, մասնավորապես` Բեռլին-ի փոխարեն Բերլին է գրում...
...Կա այսպիսի մի լավ խոսք` մարդը սխալական է, ու ասենք թե համակարգչի տեխնիկական սխալ է կամ վիրպակ, պիտի դարձնել Հայոց Հարց ու սկսել համազգային <<քլնգոցու>> երեկոն: Որևէ մեկս երաշխավորված չենք նման վրիպակներից: Ուրեմն, ամոթ է սեփական չարության պարպումը կատարել այօրինակ էժանագին եղանակով: