▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ. Արմեն Աշոտյան

Ծխել֊չծխելու թեման կրկին արդիական դարձավ։

Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ տեսակետ հայտնեմ։
☆ Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը։
☆ Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։
☆ Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել բազում օրինակներ, թե ինչպես ծանոթացել եմ շատ կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ ու կապ պահել հետո հենց ծխարաններում։

☆ Ծխելու դեմ պետք է իրոք պայքարել, բայց միայն Համուրապպիի օրենքները բավարար չեն։ Պետք է բարձրացնել մոտիվացիան նաև պոզիտիվ ազդակներով։
☆ Շատ եվրոպական երկրներ սկզբից շատ խիստ էին հանրային վայրերում ծխելն արգելելու հարցում, սակայն ստիպված եղան հետո մեղմել օրենսդրությունը։ 
☆ Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ։ Բյուր օրինակներ ծխող, բայց երջանիկ մարդկանց մասին։
☆ Իհարկե, դրսից ներկրվող ծխախոտի որակը այն չէ։ Բայց գների կտրուկ բարձրացումը նույնպես խնդրի միակողմանի դիտարկում է, քանզի ծխողների զգալի մասը պարզապես կտեղափոխվի ավելի էժան սիգարետների սեգմենտ։
☆ Եվ անշուշտ, այս ամենով հանդերձ հիշենք, որ ծխելը իրոք վնասակար է մեր առողջության համար։

 Արմեն Աշոտյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին