▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ն Սիլվա Համբարձումյանին վտարում է իր ամառանոցից՝ ՔՊ-ական պատգամավորի քավորի պատճառով

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս պահին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին վտարում են իր ամառանոցից, չնայած Համբարձումյանն այս պահին Հայաստանում չէ։ Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գնորդը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մերձավորներն են․ 

«Տիկին Համբարձումյանի Ծաղկաձորի ամառանոցը աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, ինչից հետո տիկին Համբարձումյանին եկել է վտարման վերաբերյալ ԴԱՀԿ որոշումը, ինչը տիկին Համբարձումյանը բողոքարկել է, և դատարանի կողմից վտարումը կասեցվել է, բայց, քանի որ գնորդը ազդեցիկ հովանավորներ ունի՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանն է, Կոտայքի ԴԱՀԿ պետին զանգահարել են, որ դատարանի որոշումը հաշվի չառնի և հիմա արդեն սկսել են վտարման գործողությունները, իրերն են տանից փորձում դուրս հանել։ Իհարկե, մեր փաստաբաններն այնտեղ են, փորձում են պայքարել դրա դեմ, բայց անօգուտ է, քանի որ դատարանի որոշումը հաշվի չեն առնում»,- ասաց Սիլվա Համբարձումյանի օգնականը՝ շարունակելով․

«Գնորդը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի քավոր Կարոյի  մայրն է՝ Լուսաբեր Բաբայանը․ «Այդ քավորն էլ հիմա Հայաստանում է՝ Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվելով»,- ասաց օգնականը։ Նա նաև մեզ տրամադրեց դատարանի համապատասխան վճիռը, որով կասեցվել է վտարումը։

Հիշեցնենք, որ Սիլվա համբարձումյանի անունը հանրությանը հայտնի դարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված «կաշառքի» մեղադրանքի գործով, որի շրջանակներում Համբարձումյանը ցուցմունք էր տվել, որ Սամվել Մայրապետյանին գումար է փոխանցել, ՀՀ նախագահին կաշառք տալու նպատակով: Երկար քննությունից հետո այդ գործը կարճվել է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին