▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը հրապարակելու է Քոչարյանի կալանքի հարցով որոշումը՝ դեմ և կողմ ակցիաներ դրսում. ՈՒՂԻՂ

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 16-ին հրապարակելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։

Հինգշաբթի երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Միաժամանակ, առավոտվանից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաները:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի ազատությամբ՝ Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք նաև, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահները անձամբ էին եկել դատարան՝ երաշխավորելու, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։ Դատարան էր եկել նաեւ Գլխավոր դատախազը։

 

 

Ուղիղ միացումը՝ Առաջին լրատվականի

Կարդացեք նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը՝ «3 օր շարունակ փաստերը լղոզող» Քոչարյանի փաստաբանների դիրքորոշումներին

ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարությանը

Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Գորիկ Հակոբյանը տեսանյութեր էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին

«Պտի իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք». Ռոբերտ Քոչարյան

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, ու նստած լսելու ես»․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

Արցախի նախագահներին Ռոբերտ Քոչարյանը դիմավորեց գրկախառնությամբ, իսկ դահլիճը՝ ծափերով

Քոչարյանի դատավարությունից հեղափոխությունը նոր է սկսվում. Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին