▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ՝ ՀՖՖ նախագահի խորհրդական

«Կաթողիկոսի և այլ հոգևորականների հայտարարությունները թող մնան իրենց խղճին». Արայիկ Հարությունյան

Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում երիտասարդ աղջկան. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Դիլիջանում հարբած հաճախորդը բռունցքով խփել է մատուցողուհու գլխին

Ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկել երիտասարդ աղջկա

ԱՄԷ դեսպանը դրվատանքով է խոսել Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին

Մի քիչ մտածեք, թե Արմեն Բրիտանացին ինչո՞ւ ոչինչ չի ստորագրում. Արփինե Հովհաննիսյան

Պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն

Միասին․․․Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

6 մլրդ դրամի 114 սուբվենցիոն ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Եթե իմունիտետը կայուն չէ, վակցինան էլ ընդհանրապես լուծում չէ. Հայկ Մանասյան

Անհամբեր սպասում ենք Աշոտին. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. պարզաբանում

Բացահայտվել է փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. ՊԵԿ

Zoom-հանդիպում աջակիցների և համակիրների հետ. Ռոբերտ Քոչարյանի գրառումը

Աշոտ Փաշինյանը վերադառնում է տուն. ՊՆ-ն լուսանկար է հրապարակել

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Երկիրը հետ է գնում, սրա համար չենք հեղափոխություն արել. Բեն Ավետիսյանը՝ ակցիա անողների շարքում

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց, կան բերման ենթարկվածներ.Ուղիղ

Երևանում թալանել են Արամ Անտինյանի Mercedes-ը

Երեխայիս սեռը ճիշտ չեն ասել, ինձ նրա անունն էլ է հայտնի, նա ՌԴ-ում է․ Հայկուհի Խաչատրյան

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք՝. . .

Իրականում պատվաստանյութը կա․Արսեն Թորոսյան

Բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա․ Արսեն Թորոսյան

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է. Էդմոն Մարուքյան

Ժողովրդի իշխանություն - Ուղիղ ժողովրդավարություն․ Միքայել Նահապետյան

Համաճարակը կանցնի կգնա, չեն էլ իմանա` էդ անտեր դիմակը ոչ ոք չէր դնում, երբ ոստիկան չկար. Հայկ Մանասյան

Մահացել է ևս 14 անձ, վարակվածների թիվն աճել է 526-ով` հասնելով 30346-ի

Բախտի տերը թաղեմ

Դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստերն է ներկայացրել Գորիսից

Ձեր նման նվիրյալները այսօր շատ պահանջված են հայ ժողովրդի կողմից

Բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամ

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու՝ ՀՀ ՍԴ նախկին նախագահի և 3. . .

«Հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի». Արման Աբովյան

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն. . .

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության

«Տենդ, դողէրոցք․․». Քանյե Ուեսթը վարակվել է կորոնավիրուսով

60 կմ/ժամ առավելագույն արագության որոշումը կարող է փոփոխվել, եթե արդյունք չտա

Այնպիսի հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես` իրենք են ընդդիմություն

Ի՞նչ կլիներ, եթե այս հարցերը սեպտեմբերին քննարկեինք․ Արարատ Միրզոյան

ԱԺ պատգամավորը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝. . .

Փորձում են հետ կանգնել իրենց ասածից՝ «задний դնեն»․ Հրաչյա Հակոբյան

Հերթական ճողոպրածը շուտով դրսից կծաղրի Հայաստանի արդարադատության համակարգը

Դատարանն այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել:

/filemanager/uploads/datavorner.jpg

«Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում,-նշել է նախագահ Սարգսյանը:- Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ: Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում, բոլորդ երիտասարդ եք, ձեզ երկար տարիների անբասիր գործունեություն եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի և երկրի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին