Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանք առաջադրելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը որոշել է հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի չափով կալանքի տակ դնել նրա գույքը, ինչի դեմ բողոք է ներկայացրել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս գտնում է, որ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը հիմնավորված չէ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ․