▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունն արձագանքել է Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինաբար գույք ձեռք բերելու լուրին

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն:

«Արմենպրես»-ն է գրում և նշում, որ այս մասին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին