▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են

Տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։

factor.am-ն  է գրում և նշում, որ «Իրավապահ համակարգին մոտ կանգնած  աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ...

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է...

 

 

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:

Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի  իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի  իր ձեռքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սանասարյանը վստահություն է հայտնել , որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է. «Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսեւորումների: Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց  ոչինչ մենք սովոր ենք, ես անձամբ սովոր են նման վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում: Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա և չի էլ կարող լինել»:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին