Տեղեկացրել էինք, որ վաղ առավոտյան ոստիկանները Հանրապետության Հրապարակից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին:
Քիչ առաջ նա ազատ արձակվեց և պատմեց, որ իրեն բերման են ենթարկել փողոցը փակելու ակցիայի ժամանակ: Սանասարյանի հավաստմամբ՝ փողոցը բացել են ոչ թե ոստիկանները, այլ ցուցարարները՝ իր կոչով, սակայն ոստիկանները խնդիր են ունեցել իրեն մեկուսացնել, ինչը և արել են: «Բայց նաև շնորհակալություն, որ մի քանի ժամ հանգստացա՝ չէի հանգստացել վաղուց», - հայտարարեց ակտիվիստը:


