▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթյանների բազմազավակ ընտանիքը մնաց անտուն

hraparak.am-ը գրում է.Սեւան քաղաքում բնակվող Դերենիկ Դավթյանի բազմանդամ ընտանիքը՝ այդ թվում 3 անչափահաս երեխաները այս պահին դրսում են: Բանն այն է, որ Դավթյանների ընտանիքը երեխայի բուժման համար ՎՏԲ բանկից մոտ 1 մլն. 400հազար դրամ գումար է վերցրել: Դերենիկը պատմում է, որ դատարանը վճիռ է կայացրել, առանց իրենց պատշաճ ծանուցում ապահովելու: Այդ ընթացքում Դերենիկը գտնվել է Ռուսաստանում: Բանկը վճռի հիման վրա կատարողական թերթը ուղարկել է ԴԱՀԿ: ԴԱՀԿ-ն իր հերթին փետրվարի 12-ին վտարման որոշում է կայացրել, որոշումը ուշացումով հասել է Դավթյաններին:

«Խնդրել եմ, որ ժամանակ տան վճիռը բողոքարկել, անգամ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանամ տուն վարձակալել, եւ ընտանիքով տեղափոխվել, ասել են կտանք, բայց այսօր զանգեցին ասեցին, մեկ ժամից տունը ազատեք: Եկան Երեւանից եւ տան վեշերը դուրս հանեցին, դուռն էլ կողպեցին ու գնացին: Հիմա ի՞նչ անեմ չգիտեմ, ո՞ւր գնամ, որտեղ այս գիշեր անցկացնեմ, որ կարողանամ գոնե տուն վարձեմ ընտանիքս տեղափոխեմ»,- ասում է Դերենիկը:

Հիմա Դավթյանների ընտանիքը օգնության կարիք ունի, այս պահին ընտանիքը դրսում է եւ կացարան է փնտրում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին